Monday, November 16, 2009

Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի բանակը հերքում է

ՀԵՐՔՈՒՄ
Կը հերքենք Երևանի «Առաւօտ» օրաթերթի այսօրուայ համարին մէջ մեր կազմակերպութեան անունով հրապարակուած, առանց թուականի, կեղծ յայտարարութիւնը ուր ըսուած է՝ Հ.Ա.Հ.Գ. Բանակը զօրավիգ կը հանդիսանայ Հ.Հ.-Թուրքիա յարաբերութիւններու ներկայ գործընթացին:
Նոյնպէս կը հերքենք մեր կազմակերպութեան տարբեր համակիրներու տեսակետներն ու յայտարարութիւնները, Հ.Ա.Հ.Գ.Բ.-ին վերագրելու միեւնոյն թերթի կողմէ պարբերական քայլերը: Այս թերթը երբէք չէ հրապարակած Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի պաշտօնական յայտարարութիւնները, ընդհակառակը միայն տպագրած է մեր կազմակերպութեան անունով կեղծ յայտարարութիւններ եւ թրքամէտ յօդուածներ:
Հ.Հ.-Թուրքիա յարաբերութիւններու ճակատագրական եւ զգայուն ներկայ գործընթացի գծով Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի հրապարակային լռութիւնը չի նշանակէր, որ մեր կազմակերպութիւնը ուշադրութեամբ չի հետեւիր ընթացող զարգացումներուն եւ համապատասխան քայլեր չի նախաձեռնէր անոնց նկատմամբ:
Հ.Ա.Հ.Գ.Բ.-ն իրեն կը վերապահէ իրաւունք, այդ քայլերու մասին հանրութեանը հաղորդակից դարձնելու պահը:
10.10.2009
Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակ

Thursday, October 29, 2009

Բաց նամակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին

ՀՀ նախագահ, hարգարժան պրն. Սերժ Սարգսյան,

Հարգելով Ձեր ներդրումն Արցախյան պայքարում, ՀՀ-ի տարածաշրջանային և միջազգային հավասարակշիռ ու ճկուն քաղաքականություն վարելու ձգտումը, ուղղում ենք այս բաց նամակը Հայկական Ժողովրդային Շարժման` Հայության անտեսված և ոտնահարված իրավունքների ճանաչման ու վերականգնման գործում, Հայ նորագույն ազգային ազատագրական պայքարում իր ներդրումը ունեցած կազմակերպության անունից` հանուն Հայության միասնության, հայ նորաստեղծ պետականության անվտանգության, վերջին հազարամյակում մեր աննախընթաց նվաճումի` Արցախի Հանրապետության, և կատարում ենք հետևյալ նշումներն ու առաջարկությունները, ցավ հայտնելով, որ նման զգայուն հարցի վերաբերյալ, կացության թելադրանքով, լուռ խորհրդակցությունների փոխարեն, հարկադիր կատարում ենք հրապարակային հայտարարություն:

Հարգարժան պրն. Նախագահ,

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցը, Եղեռնի ճիշտ նախօրեին «ճանապարհային քարտեզի» մշուշոտ ներկայացնելը, ՀՀ-ի և, ընդհանրապես, Հայության անվտանգությանն առնչվող այս գլխավոր հարցի նկատմամբ ՀՀ իշխանությունների անընդունելի երկար լռությունը, թուրքական մամուլն ու թուրք պետական գործիչների հայտարարությունները տեղեկության միակ աղբյուր հանդիսանալը, այնուհետև նախաստորագրված արձանագրությունների բովանդակությունը, չքննարկված արձանագրությունները փոփոխման ենթակա չլինելու մասին կատարված հայտարարությունները, նախաստորագրություններից հետո միայն ՀՀ-ի և Սփյուռքի քաղաքական ու հասարակական կազմակերպություններին և, ընդհանրապես, հանրությանը տեղյակ պահելը, աճապարանքով ու ժամանակային ճնշման ներքո քննարկումները, Սփյուռքի հետ ցուցադրական խորհրդակցությունները, իսկ մյուս կողմից` նախաստորագրվածի վերաբերյալ առանց լուրջ քննարկումների անզուսպ հայտարարությունները, տեղատարափ մեղադրանքներն ու զրպարտությունները, երկրի անվտանգությանն առնչվող հարցի նկատմամբ մրցակցային վերաբերմունքը, զգացմունքային հայտարարությունները, պետական ու առանձին կազմակերպությունների դիտանկյունը հավասարեցնելը, Սփյուռքի ու ՀՀ-ի քաղաքականությունն ու մարտավարությունը նույնացնելն ստեղծել են լարվածություններ, շփոթություններ, անվստահության մթնոլորտ, որն աննախընթաց պառակտումներ ու առճակատումներ է առաջացրել Հայության մեջ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում և թե՛ ՀՀ-Սփյուռք հարաբերություններում:

Հարգարժան Նախագահ,
Ըմբռնումով մոտենալով Ձեր նախաձեռնության նկատմամբ, ոչ դեմ ենք ՀՀ-Թուրքիա շրջահայաց և զգուշավոր դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, և ոչ էլ ապաշրջափակմանը, այն ՀՀ-ի օրինական և բնական իրավունքն ու պահանջը համարելով, չնայած որ, այս հարցում, ՀՀ-ին վերաբերող բազմաթիվ ազդակների պատճառով, լուրջ վերապահումներ ու մտահոգություններ ունենք:

Սակայն նախաստորագրված արձանագրություններում առկա են ավելի քան մեկ տասնյակ ոչ միայն պայման, այլև պարտավորություն, որոնցից այստեղ նշում ենք կատարում միայն գլխավորի մասին:

Հարգարժան Նախագահ,
ՀՀ ԱԳՆ-ի հիմնական պաշտոնակատարները, տարբեր առիթներով, փորձել են համոզել հայ հանրությանը, իբրև թե ՀՀ-ը ՄԱԿ-ին անդամակցելով ինքնաբերաբար արդեն ճանաչել է Թուրքիայի հողային ամբողջականությունը: Նրանք պնդում են, որ Հայաստանը նախապես ստորագրած միջպետական երկու պայմանագրերով` Ալեքսանդրապոլով ու Կարսով, արդեն իսկ ճանաչել է ՀՀ-Թուրքիա ներկայիս սահմանը, ուստի և այս նոր փաստաթղթով ՀՀ-ը քաղաքական նոր ակտ չի կատարում և ընդամենը ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ է նախապես կատարվածը, ինչը բոլորովին չի համապատասխանում իրականությանը:

Ինչպես գիտեք, Ալեքսանդրապոլի և Կարսի «պայմանագրերն» իրենցից պայմանագրային արժեք չեն ներկայացնում, միջազգային իրավունքի առումով նույնիսկ պայմանագիր չեն համարվում, որովհետև 1920-21 թթ. Հայաստանի դեմ պատերազմող թուրքական ապստամբող խումբը պետության հանգամանք չուներ: Թուրքիայի Հանրապետությունը հիմնադրվել է ընդամենը 1923 թ. հոկտեմբերի 29-ին և հետագայում ճանաչվել որպես պետություն: ՀԽՍՀ-ը նույնպես, միջազգայնորեն երբևէ պետական հանգամանք չի ունեցել, ուստի չէր էլ կարող միջպետական համաձայնություն ստորագրեր:
ՄԱԿ-ին անդամակցելով` երկրները միմյանց սահմաններն ու հողային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ կատարված հայտարարությունները առավել ևս անհիմն են, որովհետև ՄԱԿ-ին անդամակցելը ոչ միայն սահմաններ ճանաչելու, այլ նույնիսկ պետություններ ճանաչելու պարտավորություն չի ստեղծում: Այս հարցի ամենապարզ օրինակը Իսրայելի և իր ավելի քան մեկ տասնյակ հակառակորդների պարագան է: ՄԱԿ-ի անդամ երկրների օրինակները շատ ավելի խոսուն են, երբ հարյուրավոր երկրներ հողային և սահմանային վեճեր ունեն իրար հետ, ինչն ապացուցում է վերը նշված պնդումների անհիմն լինելը:
ՀՀ արտգործնախարարի այն պնդումները, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ենթադրում է սահմանների ճանաչում, նույնպես անհիմն են և անճիշտ: Աշխարհում նման նախընթաց ո՛չ միայն գոյություն չունի, այլ ինչպես գիտեք Թուրքիան սահմանային հարցեր է ունեցել և ունի գրեթե իր բոլոր հարևան երկրների հետ, ինչը չի խանգարել կամ խոչընդոտել դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն:

Հարգարժան պրն. նախագահ,
ՀՀ ԱԳՆ-ը, քողարկելու համար դավաճության համազոր իրենց այս արարքը, նախաստորագրված փաստաթղթերից սխալ թարգմանություն է տրամադրել հայ հանրությանը` փորձելով մեղմացնել, քողարկել իր կատարածը և հանցավոր կերպով մոլորեցնել հայությանը:

Նախաստորագրվածի անգլերեն բնագրում բառացիորեն գրված է.
«ՀԱՍՏԱՏԵԼՈՎ երկու երկրների միջև գոյություն ունեցող ՆԵՐԿԱ սահմանի փոխադարձ ճանաչումը» (1)
Իսկ ԱԳՆ-ի ներկայացրած թարգմանությունում կարդում ենք.
«ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼՈՎ երկու երկրների միջև գոյություն ունեցող ԸՆԴՀԱՆՈՒՐ սահմանի փոխադարձ ճանաչումը»
Ճակատագրական հետևանքներ ունեցող այս փաստաթղթում, ՀԱՍՏԱՏԵԼ բառը ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ թարգմանելով, պրն. Նալբանդյանի թիմն ի՞նչ նպատակ է հետապնդում բացի վերոնշյալից:
Զարմանալի է ու հատկանշական, որ նախաստորագրված այս փաստաթղթով, ճանաչվում է ոչ միայն ՀՀ-Թուրքիա ներյակիս սահմանը, այլ նաև տարածաշրջանի այլ պետությունների` իմա Ադրբեջանի և այլոց սահմանները` «Վերահաստատելով հավասարության, ինքնիշխանության, ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ներքին գործերին չմիջամտելու, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԱՆԽԱԽՏԵԼԻՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՐԳԵԼՈՒ իրենց երկկողմ և ԲԱԶՄԱԿՈՂՄ պարտավորությունները»:

Հաստատելով այս արձանագրությունները, ՀՀ-ն առաջին անգամ, Ձեր կողմից ստորագրվելիք միջպետական մի փաստաթղթով, ճանաչելու է ՀՀ-Թուրքիա և տարածաշրջանի այլ պետությունների ներկայիս սահմանները:

Հարգարժան նախագահ,
Քաղաքական այս ակտը կատարելով` Դուք կոտրելու եք 7 միլիոն սփյուռքահայերի և 3 միլիոն ՀՀ քաղաքացիների դիմադրության ոգին ու արդարությունը վերահաստատելու կամքը: Ցեղասպանության ճանաչումն այլևս ո՞ւմ է մխիթարելու, ի՞նչ արժեք ունի, այլևս ինչի՞ է ծառայելու, եթե ՀՀ-ը խաղաղ պայմաններում, ինքնակամորեն, առանց գրեթե ոչ մի լուրջ բան շահելու, ոչնչացնում է արդարության և ոտնահարված իրավունքի վերահաստատման տեսլականը:
Ստորագրելով այս փաստաթուղթը, ՀՀ-ը տալիս է ամեն ինչ, զոհասեղանին դնելով Հայաստանի անցյալն ու ներկան, փոխարենը ստանալով գրեթե ոչինչ, իսկ սահմանի բացման հարցում ևս չունենալով վերահսկելու որևէ մեխանիզմ` Թուրքիայի ցանկացած հաջորդական մանևրների դեպքում ՀՀ-ում առաջանալու է ոչ միայն իշխանությունների, այլ նաև պետական ճգնաժամ:

Տարօրինակությունը ՀՀ ԱԳՆ-ի այն մոտեցումն է, իբրև թե սահմանի բացումը միայն մեզ է անհրաժեշտ, հետևաբար մենք պետք է վճարենք այդ բոլորի գինը:
Ինչո՞ւ են կատարվում միակողմանի այս զիջումները, երբ ՀՀ-ը զգալի բանակցային առավելություններ ունի, որոնց գլխավորն է Արցախում մեր դիրքը, Ցեղասպանության ճանաչման օղակը և Ցեղասպանությունից բխող հետևանքները, որ օրեցօր ավելի են սեղմում և մտահոգում Թուրքիային:
Ինչո՞ւ են կատարվում միակողմանի այս զիջումները, երբ, բացի վերը նշվածներից, գիտենք, որ հարաբերություններ հաստատելու և սահմանի բացման հարցում Թուրքիայի հետաքրքրությունը ոչ թե ՀՀ-ի խղճուկ շուկան է, այլ անհամեմատելիորեն շատ, քան մեր հետաքրքրությունը, որն է տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահ և գերակայություն ապահովելը:
Թուրքական 16-ամյա շրջափակումը ոչ միայն չի կարողացել ծնկի բերել ՀՀ-ին, այլ առաջին հերթին վնասել է հենց իր աշխարհաքաղաքական և տնտեսական շահը:
Ապրիլի 22-ից, դժբախտաբար, ՀՀ-ը Թուրքիային հնարավորություն է ընձեռնել իր ռազմավարական քաղաքականությունն իրագործել մեր հաշվին, մինչդեռ իր դիմաց մենք ստացել ենք ոչինչ, հաշվի չառնելով պետական մակարդակով գրեթե ամենօրյա հակա ՀՀ և հակահայ քայլերը:

Հարգարժան պրն. նախագահ,
Իրապաշտ լինելով` Դուք տեղյակ եք, նույնպես և ունակ եք ամբողջովին հասկանալու, որ վերջին 35 տարիների ընթացքում ինչ գերմարդկային զոհողությունների գնով, Հայկական հարցը, մոռացված ու պատմական մի հարցից թեժ քաղաքական հարցի վերածվեց: Այսօր ո՛չ միայն բազմաթիվ մեծ ու փոքր պետություններ, այլև թուրք, առավել առողջ մտայնության տեր մարդիկ, սկսել են խոստովանել և ընդունել Հայոց Ցեղասպանության իրողությունը:
Նախաստորագրված փաստաթուղթը, Հայկական Հարցի կորիզը կազմող ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, դարձյալ ուղարկում է ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ԳԻՐԿԸ, և ո՛չ միայն կատարվել է այս, այլև ինչպես բնագրում է գրվել` «պատմական փաստաթղթերի և արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների ՀՍՏԱԿԵՑՄԱՆ ու առաջարկների ձևակերպման համար…»:

Հարգարժան նախագահ,
Բարեբախտաբար, այսօր, կարող ենք ասել, որ ոչ միայն հայ պատմաբանները, ոչ միայն մենք բոլորս, այլ գրեթե ամբողջ աշխարհը գիտակից է Հայության դեմ իրագործված դաժան Ցեղասպանության իրողությանը, վերջապես հայոց ողբերգությանը վերաբերող փաստերը «հայկական» փաստեր չեն, ուստի և հայ պատմաբանները, այդ փաստերը ինչպես տրամադրում են բոլորին, եթե ցանկություն ունեն ստանալու, կարող են տրամադրել նույնպես թուրքերին: Իսկ ի՞նչ է նշանակում արձանագրությունում տեղադրված փաստաթղթերի գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով խնդիրների ՀՍՏԱԿԵՑՈՒՄԸ:
Պատմաբանների կողմից խնդիրների ՀՍՏԱԿԵՑՈՒՄ-ն ինքնին նշանակում է միայն մեկ բան` որն է մինչ այժմ ներկայացված փաստարկների, մեղմ ասած ԱՆՀՍՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ, անորոշությունը, իսկ գիտական և անկողմնակալ բառերը բացեիբաց խոսում են այն բանի մասին, որ մինչ այժմ կատարվածը ոչ-գիտական և կողմնակալ է եղել:

Հայությունն իհարկե պատճառ ունի ուրախանալու և իրեն հպարտ զգալու, որ Թուքիան այսօր ոչ միայն պատրաստակամ է, այլև ստիպում է հայերին համատեղ քննարկել Հայոց ցեղասպանության փաստերը: Երևույթ, որ հայության համար երազանք էր 70-ական թվականներին, իսկ այսօր մեր կողմից դրա ընդունելը, այլևս բոլորովին ժամանակավրեպ է և նահանջ է նշանակում:

Հարգարժան ՀՀ նախագահ պրն. Ս. Սարգսյան,
Ինչպես նշեցինք, ողջունում ենք ՀՀ-ի տարածաշրջանային և միջազգային հավասարակշիռ ու ճկուն քաղաքականություն վարելու Ձեր ձգտումը և, այս պարագայում, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանի շրջափակման ուղղությամբ սերտված և զգուշավոր քայլերը, սակայն առաջարկում ենք.
- նախաստորագրված փաստաթղթի բովանդակությունը բառ առ բառ մասնագիտական քննարկման առարկա դարձնելով` վերատեսության ենթարկել:
- Առանց ՀՀ-ի վարչական հարցերին միջամտելու հավակնությունն ունենալու, առաջարկում ենք, որ պրն. Նալբանդյանին ու իր անմիջական գործակիցներին իրենց թույլ տված ծանր, կոպիտ և համահայկական մասշտաբով սխալների համար պաշտոնից հեռացնել: Պրն. Նալբանդյանն այլևս դրականորեն չի ընդունվելու, մանավանդ Սփյուռքում:

Ստորագրելով այս փաստաթուղթը, Դուք ոչ միայն Վասակի իմաստությամբ չեք առաջնորդվելու, այլ միայն սպանելու եք Վարդանանց ոգին:
Ուստի, եթե կուզեք, որ ՀՀ զինանշանի Արարատն ադրբեջանական դրոշի լուսնի նման անհասանելի չլինի, առանց հիմնական փոփոխությունների ենթարկելու մի ստորագրեք նախաստորագրված, եթե կուզեք, դավաճանական այս փաստաթուղթը:

07.10.2009
Հայկական Ժողովրդային Շարժում
Կենտրոնական Խորհուրդ

(1) Confirming the mutual recognition of the existing border between the two countries as defined relevant treaties of international law.

Monday, May 11, 2009

ՉՊԵՏՔ Է ԿԱՏԱՐԵԼ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ՍԽԱԼ

«Հայաստան» լրատու.02.05.2009:
«Հայաստան» շաբաթաթերթի բացառիկ հարցազրույցը Հայկական Ժողովրդային Շարժման (ՀԺՇ) կենտրոնական խորհրդի անդամ Մովսես Քեշիշյանի հետ

- Հայկական Ժողովրդային Շարժումը երկար տարիներ ծանոթ է որպես ԱՍԱԼԱ-ի (Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակ) քաղաքական զինակից, այլ խոսքով, հայության իրավունքների նկատմամբ արմատական կեցվածքներ որդեգրող կազմակերպություն: Ո՞րն է ՀԺՇ-ի մոտեցումը, Հայաստան-Թուրքիա սահմանների բացման հարցում:
- Նախ նշեմ, որ «Սահմանների բացում» ասելը, ճիշտ չէ, քանի որ Հայաստանի Հանրապետությունը սահման չի փակել, որ բացի: 1993թ। Թուրքիան փակելով սահմանը շրջափակման է ենթարկել Հայաստանի Հանրապետությանը: «Սահմանների բացում» արտահայտությունը կամա թե ակամա, մեղմացնում է կատարվածը, քողարկում Թուրքիայի կողմից միջազգային օրենքի խախտումը: Թուրքիայի կողմից շրջափակման վերացման` ՀՀ իշխանությունների պահանջը միջազգային օրենքի սահմաններում է

- Հայաստանը եւ Թուրքիան Ապրիլի 24-ի նախօրեին հայտարարել են «ճանապարհային քարտեզ» համաձայնության մասին, սակայն բովանդակության մասին դեռեւս պաշտոնական հայտարարություններ չկան: Թուրքական «Սաբահ» թերթը ներկայացրել է փաստաթղթի 5 կետերի մասին: Ո՞րն է ՀԺՇ-ի մոտեցումն այս անակնկալի վերաբերյալ:
- «Ճանապարհային քարտեզը», ըստ երեւույթի, նախնական պայմանավորվածություն է: Փաստաթուղթը դեռեւս չի հրապարակվել, որի գաղտնիության պահպանումը, հավանաբար, երկկողմանի պայմանավորվածության հետեւանք է:«Սաբահ»-ի ակնարկած կետերը նորություն չեն: Մինչ այդ հրապարակումը, նույնիսկ նախքան «ճանապարհային քարտեզ»-ի մասին, ժնեւյան համատեղ հայտարարությամբ, հանդես գալը, թուրքական ԶԼՄ-ները հրապարակեցին արդեն ձեռք բերված պայմանավորվածություններից որոշ մանրամասեր, որ, ավելի ուշ, պարզվեց թե դրանք համապատասխանում են իրականությանը: Թուրքական «Զաման» թերթը դեռեւս ապրիլի 15-ին, երեւանյան աղբյուրներից ստացած տեղեկությունների հիման վրա, գրեց, որ մոտ օրերին հրապարակվելու է համատեղ հայտարարություն, որ դա տեղի է ունենալու մի երրորդ երկրում, եւ անգամ նշեց, որ այդ երրորդ երկիրը մեծ հավանականությամբ լինելու է Շվեցարիան, որն արդեն ընդունել էր միջնորդի դերը: Այդտեղ մասնավորապես նշվում է, որ।Հայաստանն ընդունել է 1915թ। իրադարձությունները քննող պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին Թուրքիայի պահանջը, ինչն ավելի ուշ հաստատեց նախագահ Սարգսյանը` «Դը Ուոլ Սթրիթ Ժուրնալ» թերթին տված իր հարցազրույցում: Հետաքրքրական է նաեւ այն նշումը, որ Երեւանին հանգստացնելու համար ստեղծվելիք հանձնաժողովը անվանվելու է միջկառավարական, որն էլ իր հերթին կազմված է լինելու տարբեր հանձնախմբերից, որոնցից մեկն էլ լինելու է պատմության հանձնախումբը… Երեւանը, հավանություն տալով այս հանձնախմբին, ակամա ընդունելու է, որ 1915թ. իրադարձությունները ոչ թե քաղաքական եւ իրավաբանական խնդիրներ են, այլ` պատմական:Թուրքական աղբյուրներում նշվում են նաեւ այլ մանրամասեր, որոնց հավաստիությանը, ընդհանրապես, պետք է վերապահությամբ մոտենալ: Բայց եւ ցավալի է, որ հայ հանրությունն այսօր, լինի դա ՀՀ-ում թե Սփյուռքում, ազգային ամենանուրբ ու ճակատագրական հարցերի վերաբերյալ սեփական երկրի իշխանության կողմից ամբողջական տեղեկություն չստանալու հետեւանքով, հարկադրված տեղեկություններ է փնտրում թուրքական մամուլում: Սա շատ արհամարական վերաբերմունք է.ՀՀ ներկայացուցիչները մինչեւ հիմա միայն խոսում են այն մասին, թե ինչ չեն արել, փոխան ասելու թե ինչ են արել:
- Արդյո՞ք կարելի է ասել, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն ցեղասպանության ճանաչումը չի ներկայացրել Թուքիա-Հայաստան հարաբերություններում որպես նախապայման, այլ նահանջել է իր կողմից հայտարարված «առանց նախապայմանի» երկխոսությունից` տեղի տալով թուրքական նախապայմաններին:
- Առանց թուրքական կողմի ճնշման ու նախապայմանի դժվար է հավատալ, որ ՀՀ ներկայացուցիչներն ինքնակամորեն կցանկանային վիրավորել Հայության արժանապատվությունը: ՀՀ ներկայացուցիչներն առանց նման նախապայմանի, Ապրիլի 24-ի նախօրեին, Հայության նկատմամբ ցեղասպանություն իրականացրած եւ իր կատարած անմարդկային ոճիրի պատասխանատվությունը չընդունող թուրք պետության ներկայացուցիչների հետ համատեղ հայտարարություն չէին կատարի: Դա տեղի է ունեցել թուրքերի պահանջի հետեւանքով: Այդ հաստատում են նաեւ արեւմտյան դիվանագետները:Առանց նախապայմանի բանակցություններ տեղի ունեցել են, բայց առանց նախապայմանի համաձայնություն տեղի չի ունեցել:

- Թուրքիան ի՞նչ նպատակ է հետապնդում «պատմաբանների համատեղ հանձնաժողով» ստեղծելով:
- Դա պարզ է: Ըստ ցեղասպանագետների, ցեղասպանությունն սկսում է ֆիզիկական բնաջնջումով, շարունակվում ազգաբնակչության լեզվական, մշակութային արժեքների, կոթողների եւ քաղաքակրթության ոչնչացումով. «ցեղասպանության հիշողության ոչնչացումը» ցեղասպանությունը կատարելագործելու վերջին հանգրվանն է, ինչն էլ, այսօր, փորձում է իրականացնել Թուրքիան:«Պատմաբանների համատեղ հանձնաժողով» ստեղծելուց Թուրքիան միանշանակ հետապնդում է այս նպատակը` զուգահեռ փորձելով կանխել Ցեղասպանության ճանաչումն ու դրանից բխող հետեւանքները:

- Ի՞նչ կասեիք բանակցությունները գաղտնի անցկացնելու շուրջ:
- Միջպետական զգայուն բանակցություններն որոշ փուլերում կարող են ընթանալ ծածուկ, բայց գաղտնի համաձայնություններ չեն լինում եւ չեն էլ կարող լինել, մանավանդ համազգային բնույթ ունեցող հարցերում:ՀՀ Սահմանադրության համաձայն, նման պարագաներում, ՀՀ Գործադիր իշխանության համաձայնագրերը պարտադիր պետք է ներկայացվեն Ազագային ժողովի հաստատմանը: Ուստի ԱԺ-ի բոլոր պատգամավորները նույնպես պատասխանատվություն են կրում այս հարցում:

- Իսկ ի՞նչ պետք է անեն ՀՀ իշխանությունները, որ դուրս գան ստեղծված կացությունից: Սփյուռքն ինչպե՞ս կարող է նպաստել այս հարցին: Ինչպե՞ս պետք է լինեն Սփյուռք-Հայաստան հարաբերություններն ընդհանրապես, որպեսզի առավելագույնս պաշտպանվի եւ ապահովվի Հայության շահը:
- Հայ ժողովրդի շահ արտահայտությունն այստեղ շատ ճիշտ որակում չէ, կարելի է ընդամենը խոսել հայ ժողովրդի իրավունքների մասին:Թույլ տվեք նշել մի քանի սկզբունքային կետ, ապա անցնել ձեր հարցերի պատասխանին:Առանց մանրամասնելու ասեմ, որ ե՛ւ Հայաստանը ե՛ւ Սփյուռքը, երկուստեք պատասխանատու են, թե՛ ստեղծված ներկա համընդհանուր իրավիճակի եւ թե՛ ընդհանրապես Հայաստան-Սփյուռք հարաբերությունների կացության եւ մակարդակի համար:Սփյուռքը եւ Հայաստանը, ճի՛շտ է, միասնական են, սակայն այդ միասնությունը պետք է մարմնավորել ու ամրագրել ծրագրային հիմունքներով: Պետք է աշխատել խաղի օրենքները լիովին հարգելով, ներդաշնակ, պատասխանատվությունների պարզ ու հստակ տարբերակումով, այնուհետեւ անհրաժեշտ է մշակել հարաբերությունների ու գործունեության համար կենսական «բացակա ծրագիրը»: Միայն այսպիսի գործունեությունը կարող է լինել նպատակային ու ազդեցիկ:ՀՀ իշխանությունները կտրականապես պետք է հրաժարվեն Սփյուռքին դիտել միայն մի քանի մեծահարուստների կերպարում` անտեսելով միլիոնավոր Հայության մասնագիտական ունակություներն ու կազմակերպական ուժը: Հայաստանի Հանրապետությունը պետք է վերջնականապես հրաժարվի Սփյուռքը դիտել իբրեւ ֆինանսի աղբյուր ու հիշի միայն «թելեթոնների» ժամանակ, ինչը կատարվել է վերջին երկու տասնամյակների ընթացքում:Գալով ձեր հարցումներին, ասեմ, որ գտնվում ենք շատ զգայուն իրավիճակում: Պետք է փորձենք դուրս գալ ստեղծված կացությունից: Ներկա դրությամբ ես գիտակցորեն չեմ ցանկանում կատարվածի նկատմամբ շեշտակի գնահատականներով ու որակումներով հանդես գալ, քանի որ, նախ բանակցային գործընթացը շարունակվում է եւ, առայժմ, պաշտոնական որեւէ հայտարարություն չի կատարվել. երկրորդ` առանց այն էլ Հայաստանի մեջ առկա են անկայունություն ստեղծող լուրջ խմորումներ: Առանձնահատուկ պետք է շեշտել եւ չմոռանալ Հայաստան-Սփյուռք պառակտման հավանականության վտանգը:Հայաստանի Հանրապետության իշխանությունները իրավունք չունեն հայտարարություններ կատարել Սփյուռքի անունից: Սկզբունքային շեղում լինելուց բացի, դա միջազգային հանրության մոտ ոչ միայն չի զորացնելու ՀՀ դիրքերը, այլ ընդհակառակը` տկարացնելու է: Դրանից, իհարկե, վնասվելու է նաեւ Սփյուռքը:Ինչպես ՀՀ իշխանություններն Սփյուռքի կատարած-չկատարածի պատասխանատուն չեն կարող նկատվել, այնպես էլ չեն կարող նրա անունով հանդես գալ: Այս պարագան, որոշ տարբերություններով, համընկնում է նաեւ Արցախի օրինակին: Արցախի ինքնուրույն հանդես գալը զորացնելու է Հայկական կողմի դիրքերը, ավելացնելու է ՀՀ-ի մանեւրելու հնարավորությունները: Արցախի պարագային, այս կենսական կետը անտեսվեց Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, ինչն առանց հետեւանքի չմնաց. ինչպես տեսնում ենք, Արցախն այսօր, գրեթե ամբողջությամբ, դուրս է մղվել բանակցային գործընթացից:Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում ՀՀ-ը ոչ կարող է մնալ պատմության մեջ եւ ոչ էլ պետք է պատմական փորձն անտեսի: Պատմական փորձը ռազմավարական պաշար է, որի անտեսումն անհեթեթություն է:Թուրքիայի հետ, ներկա դրությամբ, առավելագույնս նախատեսելի է ՍՈՎՈՐԱԿԱՆ եւ զգուշավոր հարաբերություն, անվտանգության բոլոր նկատառումները առաջնային համարելով:Ենթադրել, որ ներկա Թուրքիայի հետ հնարավոր է ունենալ ԲՆԱԿԱՆ հարաբերություններ, մեղմ ասած, ինքնախաբեություն է: Թուրքիան, այսօր եւս, պետական մակարդակով եւ ծրագրերով թունավորում է իր քաղաքացիներին: Միայն անցյալ տարվա ընթացքում, կրթության նախարարության թելադրանքով, թուրքական դպրոցներում ավելի քան 10 միլիոն անչափահաս թուրք երեխաների ցուցադրվել է «Սարի գելին» տեսաժապավենը, որտեղ ներկայացվում է թե հայերը ինչպես են սպանել ու խաշել թուրք մանուկներին: Նախարարությունը պարտադրում էր, որ հայկական դպրոցներում նույնպես ցուցադրվի այդ տեսաերիզը, որի դեմ բողոքեց Պոլսո հայ համայնքը, պահանջելով, որ հայկական դպրոցներին չպարտադրվի այդ տեսաերիզը` չբորբոքելու ու չվիրավորելու համար հայ երեխաներին: Անհնարին է չիմանալ, թե ինչ սադայելական հեռավոր նպատակներից ելնելով է կարելի թունավորել միլիոնավոր երեխաների ամբողջ էությունը` փոքր հասակից հայատյացության սերմեր ցանելով նրանց գիտակցության մեջ:Ենթադրել, որ նման մի պետության հետ կարելի է ունենալ բնական հարաբերություն, նշանակում է սեփական ժողովրդի եւ երկրի ճակատագիրը լուրջ ռիսկի ենթարկել: Թուրքական պետականությունն իր ներքին կայունությունը կերտում է արտաքին մնայուն տագնապներ հրահրելով: Առանց տագնապի նմանօրինակ պետությունը չի կարող գոյատեւել:Միայն կայուն եւ հզոր Հայաստանի գոյությունը կարող է Թուրքիային պարտադրել հեռու մնալ արկածախնդրությունից:Գալով ձեր հարցադրման բուն կետին, թե ինչ պետք է անեն ՀՀ իշխանությունները, որ դուրս գան ստեղծված կացությունից, ասեմ, որ մենք չենք կարող ասել, թե ինչ պետք է անեն կամ չանեն ՀՀ իշխանությունները: Մենք, որպես ցեղասպանությունից վերապրած Սփյուռքի հայեր, մեզ թույլ չենք տա ՀՀ ցանկացած իշխանության հորդորներ կարդալ եւ թելադրանքներ կատարել. մենք մեզ չենք վերապահում նման իրավունքներ: Սակայն կարող ենք մատնանշել մեր լուրջ մտահոգությունն ու խոր ցանկությունը:Կցանկանանք, որ ամեն ինչ ընթանա ՀՀ Սահմանադրության ոգով ու թելադրանքով, որպեսզի Գործադիր իշխանությունը` ՀՀ ԱԺ-ի մասնակցությամբ, ստանձնեն հավաքական պատասխանատվություն` տեղի չտալով թուրքական շանտաժին, խաբեությանն ու սրիկայությանը, որի դեմ հայկական Սփյուռքն իր միջոցներով ու առանց աջակցության պայքարել է վերջին ավելի քան երեք տասնամյակի ընթացքում ու հաղթական էջեր արձանագրել: Մեր բուն երազանքը միասնական ջանքերով Հզոր Հայաստան ունենալն է, իմաստուն ու օրինապահ իշխանություն եւ պետություն ու ժողովուրդ միակամ տեսնելը:Չմոռանանք, որ աշխարհում չկա մի երկիր, որի ժողովուրդը ազատ չէ, իսկ պետությունը անկախ: Պետությունը, եթե սեփական ժողովրդին որպես իրեն հենարան չունենա, էլ ինչի եւ ում վրա հենելով է անկախ:Բուն մտահոգությունն այն է, որ չուղղվի կատարված սխալը եւ հայ-թուրքական բանակցություններում տիրող տրամաբանությունը հաստատվի որպես ուղենիշ ու նախընթաց:Բուն վտանգը, այսօր, հասցեագրված է ո՛չ թե Սփյուռքին այլ Արցախին: Եթե չփոխվի տիրող մտայնությունը` միամտությունը, եւ ազատագրված տարածքներից կատարվի այնպիսի զիջումներ, որոնց մասին հոլովում են վարագույրների ետեւում, երբեմն էլ առանց սթափվելու բացեիբաց, տեղի կունենա անդառնալին:Նորից կկրկնվեն Հայոց Պատմության տխուր եւ սեւ էջերը` կխաթարվի ազգային միասնությունը, կվտանգվի Հայաստանի, ներառյալ Արցախի անվտանգությունը, կկոտրվի հայ զինվորի եւ Հայության Մարտունակության Ոգին:Չպետք է մոռանալ, որ Հայությունը ճաշակել է խաղաղապահ կոչված միջազգային հովանավորող ուժերի շնորհած «ապահովության» արդյունքները ե՛ւ Կիլիկիայում ե՛ւ Արեւմտյան Հայաստանում: Բոլորովին անհրաժեշտ չէ փորձվածը կրկին փորձել, այս անգամ Արցախում եւ հարակից ազատագրված տարածքներում: Ցեղասպանությունն ու Արեւմտյան Հայաստանի եւ Նախիջեւանի հայաթափությունը ճաշակած Հայը ե՛ւ Արցախում ե՛ւ ամենուրեք չի վստահելու, չի կարող վստահել ոչ մի բարեկամ կամ թշնամի խաղաղապահ կամ միջազգային ուժի ողորմության:Ուրեմն չպետք է կատարել անդառնալի եւ կործանարար սխալ:

Wednesday, April 15, 2009

ՓԱՐԻԶ. ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՅԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՉԱԽԱԼՅԱՆԻՆ


Lragir 15-4-2009- Ապրիլի 14-ին Փարիզում բնակվող հարյուրավոր հայեր հավաքվել էին Վրաստանի դեսպանատան դիմաց` պահանջելով ազատ արձակել Միասնական Ջավախք շարժման առաջնորդ Վահագն Չախալյանին:

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Չախալյանը դատապարտվել էր 10 տարի ազատազրկման ապօրինի զենք պահելու, օտար գույքը փչացնելու և արգելված հանրահավաքներին մասնակցելու մեղադրանքով:

Վրաստանի դեսպան պարոն Մամուկա Կուդավան ընդունել է Հայկական կազմակերպությունների կարգավորող խորհրդի ներկայացուցիչներին, ինչպես նաև Ալեքսիս Գովչիյանին և Մուրադ Փափազյանին, որոնք դեսպանին են ներկայացրել իրենց բողոքը և պահանջները:

Thursday, April 2, 2009

Բելառուսը դադարեցրել է ռուսական ալիքների հեռարձակումը

«Ազատություն» 01-4-2009-Բելառուսի կաբելային ցանցերի օպերատորները ստիպված են եղել դադարեցնել ռուսական ալիքների հեռարձակումը, այն բանից հետո, երբ ռուսական Առաջին ալիքի երգիծական հաղորդումներից մեկի թեման դարձավ նախագահ Ալեքսանդր Lուկաշնեկոյի այցը Երեւան:

Հաղորդման հեղինակների ուշադրությունից չէր վրիպել այս այցի թերեւս ամենասկանդալային դրվագը, երբ Հայաստանի ու Բելառուսի նախագահների պաշտոնական բանակցություններին մասնակցեց նաեւ Lուկաշենկոյի հնգամյա որդին:

Բելառուսի հեռուստադիտողների մեծ մասը հաղոդման այս հատվածը չտեսավ: Պետական ՙՕՆՏ՚ ալիքը, որը վերահեռարձակում է ռուսական ծրագրերը, խմբագրել էր հաղորդման` Lուկաշենկոյին վերաբերող հատվածը, փոխարենը գովազդ հեռարձակելով, մինչդեռ կաբելային ցանցերի օպերատորները գերադասել էին չմիջամտել ռուսական հաղորդման ընթացքին:

Ռուսական համապետական ալքիներից բացի ապրիլի 1-ից դադարեցվել է նաեւ մասնավոր հեռուստաընկերութունների հաղորդումների հեռարձակումը: Մասնավորապես, ռուսական ՙՌեն Թի Վի՚ ընկերության ծրագրերի հեռարձակման դադարեցումը կապում են Lուկաշենկոյի անձնական կյանքի մասին պատմող սյուժեի հետ, որը եթեր է հեռարձակվել անցած շաբաթ օրը:

Կաբելային ցանցերը շահագործող բելառուսական ընկերությունների ներկայացուցիչները պնդում են, թե կատարվածը քաղաքական ենթատեքստ չունի:

ՙLուկաշնեկոն մի կողմից փորձում է մերձենալ արեւմուտքի հետ, մյուս կողմից` շարունակում է զտել լրատվական դաշտը՚, - ասում է կինովավերագրող Lեոնիդ Մինդլինը` հավելելով. - ՙԱյս բոլոր քայլերը վկայում են իշխանությունների նյարդային արձագանքի մասին՚:

Wednesday, March 25, 2009

ԻՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ ՀԵՏՈ, ԵՐԲ ՕԲԱՄԱՆ ԱՐՏԱՍԱՆԻ ԱՅԴ ԲԱՌԸ

Lragir 25-3-2009- Ինչ է լինելու հետո, երբ ԱՄՆ նոր նախագահ Բարակ Օբաման ճանաչի հայերի ցեղասպանությունը, ապրիլի 24-ին արտասանի այդ բառը: Հայաստանում այս հարցի մասին բարձրաձայն թերեւս քչերն են արտահայտվել, մինչդեռ հարցը կարծես թե իսկապես կարեւոր է, ինչպես որ կարեւոր է այդ հարցի պատասխանը: Այդ առումով թերեւս իրավացի էր վերջերս մի նեղ շրջանակի հանդիպման մեր արտասահմանցի զրուցակիցը, որ մեզ` մասնակիցներիս, տվեց այդ հարցը` "ինչ է լինելու հաջորդ քայլը, եթե Օբաման ճանաչի ցեղասպանությունը" :
Դժվար է ասել, թե որն է լինելու ԱՄՆ հաջորդ քայլը, Թուրքիայի հաջորդ քայլը, Ռուսաստանի հաջորդ քայլը, Կրամնիկի, Անանդի կամ Արոնյանի հաջորդ քայլերը: Իսկ ահա Հայաստանի հաջորդ քայլի կանխատեսումը երեւի թե բավական հեշտ գործ է: Բնական է, որ Հայաստանի հաջորդ քայլը լինելու է Օբամային Հայ Առաքելական եկեղեցու սրբերի շարքը դասելը, հետո Բարակ Օբամայի ծննդյան տոնը մեր եկեղեցական տոնացույցի տաղավար տոների շարքում ընդգրկելը, այն զուգորդելով նաեւ աշխարհիկ տոնակատարության էլեմենտներով: Մյուս քայլը կլինի Երեւանում եւ հանրապետության բոլոր մարզկենտրոններում Օբամայի անվան փողոցներ, պուրակներ, մշակույթի տներ եւ տուն-թանգարաններ անվանակոչելը:
Հաջորդը կլինի հեռուստառեպորտաժը ասենք Շիրակի մարզի Ղուկասյանի հեռավոր գյուղերից մեկից, ուր ցեղասպանությունից մազապուրծ պապերից սերող երիտասարդ զույգը իրենց զույգ առաջնեկներին անվանում է Բարակ եւ Օբամա ու ասում, որ նրանց կնքահայր հաճույքով կդներ ԱՄՆ նապագահին: Այդ ամենին զուգահեռ, Զորի Բալայանը Կիլիկիա նավը կվերանվանի Քենիա, իսկ Հայաստանի դպրոցների տարրական դասարաններում կսկսեն դասավանդել բարեկամ քենիացի ժողովրդի պատմությունը: Կարելի էր չկասկածել, որ գառներ եւ ոչխարներ կմորթվեին Հայաստանում ամերիկյան դեսպանատան առաջ, հայ երեխաները ծնկաչոք շնորհակալություն կհայտնեին, եթե իհարկե ողջ լիներ այդ գաղափարի հեղինակ-կատարող Ալեքսանդր Գիվոեւը, որ այդ բանն արեց մի քանի տարի առաջ Ֆրանսիայի դեսպանատան առաջ: Դժբախտաբար Գիվոեւը այժմ ողջ չէ, թեեւ պետք չէ բացառել, որ նրա գործը անմահ է եւ կգտնվի մեկը, ով կստանձնի այդ առաքելությունը:
Գուցե կան մարդիկ, որ չնայած այդ ամենին, էլի կհարցնեն` "իսկ հետո, իսկ ինչ է լինելու հետո": Այդպես կարելի է անվերջ հարցնել: Միթե քիչ է այն, ինչ կլինի: Այդ ամենից հետո աշխարհը պարզապես ապշելու է եւ նախանձելու է Օբամայի բախտին, իսկ Օբաման էլ այնքան է շոյվելու, որ երեւի թե ցեղասպանություն բառը սկսելու է արտասանել ոչ թե միայն ապրիլի 24-ին, այլ ամեն ամսի 24-ին, ակնկալելով հայերի նույն արձագանքը:
Այդ հեռանկարը, ցեղասպանության ճանաչման դեպքում քայլերի այդ հաջորդականությունը կարծես թե տեսանելի է կատարված փաստի աստիճանի: "Բայց էլ ուրիշ ինչ" հարցը կարծես թե մնում է բաց: Ասում են, որ միայն պատմական արդարության վերականգնումն է խնդիրը եւ դրա համար ենք մենք հետամուտ լինում ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Եթե այդպես մտածի տոնավաճառում ՀԴՄ կտրոն պահանջող պոտենցիալ շահողը կամ նրա շահումին արդեն իսկ նախանձող կտրոն չտրամադրողը, դա դեռ կլինի հասկանալի, բայց երբ այդպես մտածի պետական դիվանագիտությունը, դա մեղմ ասած կլինի տարօրինակ: Ցեղասպանության ճանաչումը Հայաստանի համար, արդարությունից բացի, չի կարող չհետապնդել քաղաքական նպատակ, չի կարող չսպասարկել Հայաստանի քաղաքական շահը: Այդ մասին բարձրաձայնելը գուցե սխալ է, բայց նաեւ կարիքը չկա, քանի որ բոլորի, այդ թվում Ամերիկայի ու Թուրքիայի համար էլ պարզ է, որ խնդիրը միայն արդարությունը չէ, այլ առկա է քաղաքական ազդեցության հարցը:
Հետեւաբար, եթե ոչ պաշտոնական, բայց գուցե հանրային քննարկման մակարդակով պետք է պարզել, թե ինչ համարժեք քայլեր ունի անելու Հայաստանի Հանրապետությունը, եթե ԱՄՆ ճանաչի հայերի ցեղասպանությունը: Արդյոք դրանից հետո, բացի անսահման շնորհակալություններից, Հայաստանն ունի այլ անելիք, թե մեր խնդիրը լինելու է սպասելը: Այդ երկու ճանապարհների տակ կան բազմաթիվ "արահետներ", որոնց շուրջ պետք է ծավալել հանրային քննարկում, ինչը գուցե կօգնի նաեւ պաշտոնական Երեւանին կայացնել որոշում, մշակել մարտավարություն, կամ փոխել արդեն իսկ մշակածը, եթե այդպիսին կա: Մինչդեռ այսօր ընդամենը լսում ենք քննարկումներ "կճանաչի, թե չի ճանաչի" թեմայով: Հնարավոր է նույնիսկ, որ երեւի թե Օբամային էլ օգնած կլինեինք, եթե մեր հանրային քննարկումներով, որ կարող է ոչ պաշտոնապես նախաձեռնել պաշտոնական Երեւանը, նրան ցույց տայինք, թե ինչի ենք մենք պատրաստ, ինչ կարող ենք եւ ինչ ենք ուզում անել ցեղասպանության ճանաչումից հետո, մատաղներից եւ անվանակոչություններից բացի իհարկե:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Tuesday, March 24, 2009

Իսրայելական բանակի ծայրահեղությունները


ՙՍկայ Նիjուզ՚. 20, Մարտ 2009 (Անգլերենով).
ՙՍքայ Նիjուզ՚ը տարածել է Իսրայելական ՙՀաարեթս՚ օրաթերթի հայտնաբերած Իսրայելական բանակի ծայրահեղական քայլերը Գազաում:

«ՄԵԿ ԱՆԳԱՄ ՉԷ, ՈՐ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԽՆԴՐԵԼ ՄԵՐ ՍԽԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ»


Առավոտ. է Մարտ 21, 2009. Հարցազրույց.
Ասում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը - Կառավարության մարտի 5-ի նիստում անդրադառնալով Վազգեն Սարգսյանի 50-ամյակին՝ նշել էիք. 'Նա խիզախ եւ համարձակ մարդ էր, երբեք չէր թաքնվում իր ընկերների թիկունքում, միշտ ամենաբարդ պահերին մեր ժողովրդի պատմության ծանր խնդիրները վերցնում էր սեփական ուսերին եւ հաջողությամբ լուծում': Որպես ԱԺՄ վարչության նախկին անդամ՝ հետաքրքիր է՝ արդյոք Ձեր այս գնահատականը վերաբերո՞ւմ է նաեւ 1996-ի նախագահի ընտրության ընթացքում Վազգեն Սարգսյանի դերակատարությանը: Հարցը կարեւորում եմ՝ պարզելու համար, թե ընդհանրապես ինչպե՞ս եք վերաբերվում '100 տոկոս էլ ձայն հավաքեիք՝ իշխանությունը չէիք ստանա', կամ ժողովրդի ըմբոստությունը ուժով լռեցնելու մոտեցումներին: - Հայաստանում դժվար է գտնել որեւէ մեկին, առավել եւս՝ հրապարակային քաղաքական գործչի, որի ելույթից հնարավոր չէ մեջբերումներ անել ու չկարողանալ ցույց տալ դրանց խոցելիությունը: Այս մեթոդը շատ են կիրառում ԶԼՄ-ները, ինչպես նաեւ քաղաքական գործիչները՝ իրենց հրապարակային բանավեճերում: Կարծում եմ՝ Ձեր հարցն այդ նպատակը չի հետապնդում. Դուք իսկապես ուզում եք հասկանալ՝ որ դեպքերում է, որ ժողովրդի ըմբոստությունն ուժով լռեցնելն անհրաժեշտություն է, եւ որ դեպքերում՝ դատապարտելի: Սա բավականին բարդ հարց է եւ պետք է քննարկվի հետեւյալ համատեքստում. հասարակությունը զարգացման ո՞ր փուլում է գտնվում, քաղաքացիական ինստիտուտները կայացա՞ծ են, թե՞ ոչ, արդյոք կարգուկանոնը երկրում օրենքո՞վ է հաստատվում, եւ ի վերջո ամենակարեւորը՝ ինչպիսի՞ արժեքային համակարգի կրող են քաղաքացիների մեծամասնությունը: Կարծում եմ, որ Վազգեն Սարգսյանն այն պահին համոզված էր, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու լավագույն ձեւն ուժով կարգուկանոն հաստատելն է: Այլ խնդիր է, որ հետագայում նա վերանայեց համերաշխ հասարակություն կառուցելու վերաբերյալ իր պատկերացումները, ինչպես եւ մեզնից շատերը, որոնք սեփական սխալները տեսնելու համարձակություն ունեին: Համաշխարհային փորձը շատ հարուստ է, եւ կարող ենք հիշել օրինակներ, երբ ուժի կիրառումն ըմբոստների դեմ ամբողջությամբ արդարացված էր, եւ հակառակը: - Խոսելով այն մասին, թե արդյոք Վազգեն Սարգսյանի եւ նրա հետ զոհվածների մահից հետո քաղե՞լ ենք դասեր՝ ասել էիք. 'Մենք գիտակցո՞ւմ ենք, որ անհանդուրժողականությունը, ատելությունը, չարությունը նոր հող են պատրաստում նոր սպանությունների համար'։ Կարծո՞ւմ եք, որ 10 մարդու գնդակահարելու մեղավորներին պատասխանատվության չենթարկելով, ընդդիմախոսներին բանտերում պահելով, ընդդիմության հավաքներն արգելելով եւ նրանց անգամ դահլիճներ չտրամադրելով՝ կարելի է արմատականորեն փոխել մթնոլորտը: - Ես առաջարկում եմ Ձեր հարցը քննարկել երկու հարթություններում: Առաջինը՝ պետությունն իր գործառույթներով, երկրորդը՝ քաղաքական ուժերի երկխոսություն: Պետությունն օրինական ուժ գործադրելու մենաշնորհ է: Աշխարհում չկա որեւէ մի պետություն, որը կառուցված չէ այս սկզբունքի վրա: Եթե անգամ կա համերաշխության ու համագործակցության մթնոլորտ՝ դա չի նշանակում, որ չկան օրինազանցներ, դա չի նշանակում, որ հանցագործներ կամ հանցագործության մեջ կասկածվողներ չպետք է լինեն բանտերում, դա չի նշանակում, որ պետությունը չպետք է կատարի իր պարտականությունները: Այլ բան է՝ քաղաքական հանդուրժողականության ու քաղաքական ուժերի երկխոսության անհրաժեշտությունը, ազգային խնդիրների լուծմանն ուղղված համերաշխությունը: Ողբերգական իրադարձություններում զոհվել են 10 հոգի: Մենք եւ ընդդիմությունը պարտավոր ենք անել ամեն ինչ, որ ամբողջ ուժով գործի միայն օրենքը եւ ոչ թե մեր սուբյեկտիվ դատողությունները: Իշխանավորները չպետք է միջամտեն դատական գործընթացներին: Ազգային ժողովի կողմից ստեղծված հանձնաժողովը պետք է ապահովի վստահություն գործընթացների նկատմամբ, իսկ ընդդիմությունը պետք է խստագույնս վերահսկի, որ դատական գործընթացները լինեն արդար եւ օրինական: Այն, որ մեր պետությունն ունի բազմաթիվ հիմնախնդիրներ՝ գաղտնիք չէ: Այն, որ պետական գործառույթներն իրականացվում են թերություններով, բացթողումներով ու չարաշահումներով՝ նույնպես ակնհայտ է: Պետությունը պարտավոր է ապահովել կարգ ու կանոն օրենքի ուժով, իսկ քաղաքական հարթությունում կուսակցությունները պարտավոր են ապահովել քաղաքակիրթ երկխոսություն: - Ձեր գնահատմամբ, իշխանությունները դասեր քաղե՞լ են մարտի 1-ի ողբերգությունից եւ քայլեր կատարել ներքաղաքական մթնոլորտի առողջացման ուղղությամբ։ Արդյոք անհանդուրժողականության դրսեւորո՞ւմ չէ նաեւ երկրում քաղաքական դրդապատճառներով կալանավորվածների առկայությունը: Երբեւէ, թեկուզ ոչ հրապարակավ, դրա դեմ հանդես եկե՞լ եք: - Ի լրումն նախորդ հարցի պատասխանի՝ պետք է ասեմ, որ մարտի 1-ը դարձավ մեր պատմության ողբերգական էջերից մեկը, սակայն մենք նախագահական ընտրություններից հետո տեղ գտած իրադարձությունների շարքից իրավունք չունենք առանձնացնել միայն այդ օրը: Արդյոք ընդդիմության կողմից ընտրությունների արդյունքները չընդունելը, ընդդիմության՝ ցանկացած գնով իշխանության գալու ձգտումը կամ նրա անհանդուրժողականությունը ողբերգության պատճառը չդարձա՞ն: Եթե դուք արդարություն եք պահանջում նրանցից, ովքեր ձեզ հետ չեն՝ բարի եղեք ինքներդ ձեզ ներկայացնել գնահատման նույնպիսի կոշտ չափանիշներ: Հակառակ պարագայում՝ կիրառվում են երկակի չափորոշիչներ: Ես մեկ անգամ չէ, որ ներողություն եմ խնդրել մեր սխալների համար: Միշտ պատրաստ եմ ընդդիմախոսների հետ երկխոսության, սակայն՝ միայն փոխադարձ հարգանքի մթնոլորտում: - 'Քաջ գիտակցում եմ, որ առաջին հերթին կառավարությունը եւ իշխանություններն են պատասխանատու համագործակցության, համերաշխության մթնոլորտի ձեւավորման համար',- ասել էիք Դուք: Այս կապակցությամբ՝ ինչպե՞ս եք վերաբերվում մարտի 1-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի արած կանխատեսմանը. 'Չեմ բացառում նաեւ, որ մեզ առաջարկեն ազգային համաձայնության կամ, ավելի ճիշտ, ազգային փրկության կառավարություն կազմել': - Ժամանակն է գիտակցել, որ բավակա՛ն է մեր ազգին փրկելու փորձեր անել. ես սկզբունքորեն դեմ եմ այն թեզիսին, թե մենք փրկվելու կարիք ունենք, եւ թե կան այդ փրկիչները: Միայն անհրաժեշտ է շատ ու շատ աշխատել: Կառավարությունը պատրաստ կրում է իրականացվող քաղաքականության պատասխանատվությունը: Մենք լիովին գիտակցում ենք, թե ինչ բեռ ենք կրում մեր ուսերին: Իրականում մենք ունենք մի լուրջ խնդիր՝ թե՛ իշխանությունում, թե՛ ընդդիմությունում. այն դարձել է նույնիսկ մեր երկրորդ բնավորությունը: Բոլորն ուզում են ղեկավարել, եւ շատերին թվում է, թե դա բնությունից տրված հմտություն է: Ցավոք, դա առասպել է, որին մարդիկ հակված են հավատալ: Կառավարելու համար, հատկապես պետական կառույցներում, անհրաժեշտ եւ լուրջ պատրաստվածություն, գիտելիքներ, հմտություններ եւ վերջապես փորձ: Մենք դեմ չենք, որ ընդդիմության արհեստավարժ ներկայացուցիչներն աշխատեն մեզ հետ, ավելի՛ն, մենք նրանց հրավիրում ենք համագործակցության: - 'Ժառանգություն' կուսակցության փոխնախագահ Մովսես Արիստակեսյանն անդրադառնալով Ձեր կոչին ընդդիմությանը՝ մասնակցել կառավարության հակակոռուպցիոն համալիր միջոցառումների ծրագրի մոնիտորինգին, նշել էր. 'Պատիվ եմ ունեցել Հակակոռուպցիոն ռազմավարության մոնիտորինգի հանձնաժողովում աշխատելու՝ որպես հ/կ նախագահ: Եվ որեւէ արդյունքի չեմ հասել՝ իմ արած առաջարկություններով': Նաեւ պատասխան առաջարկ էր արել. 'Եկեք՝ Վերահսկիչ պալատը տվեք ընդդիմությանը կամ վերահսկիչ մյուս մարմինները: Դուք կատարեք բյուջեն՝ մենք էլ վերահսկենք: Այ, դա կլինի հավասարակշռություն': Ինչպե՞ս եք վերաբերվում այս առաջարկին: - Եթե պրն Արիստակեսյանն արդյունքի չի հասել հակակոռուպցիոն հանձնաժողովում, հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ նա պետք է հաջողության հասնի Վերահսկիչ պալատում: Առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչու չեն հաջողվել մոնիտորինգի հանձնաժողովի աշխատանքները: Այդ հարցը մեզ մտահոգում է: Դրա համար մշակում ենք նոր ծրագիր եւ էապես ուժեղացնում մոնիտորինգի հանձնաժողովի գործառույթները: Հարցում հնչեցված օրենսդրական փոփոխություններին պետք է մոտենալ քայլ առ քայլ: Դրա համար պետք է ձեւավորել իշխող ուժի եւ ընդդիմության երկխոսության նոր ինստիտուտներ, վստահության մթնոլորտ ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված ավանդույթներ: Նորակազմ կառավարության ծրագիրը ներկայացնելիս ԱԺ-ում ես հայտարարել եմ, որ մենք ողջունում ենք Ազգային ժողովի՝ ընդդիմության իրավունքներն ամրապնդելու նախաձեռնությունը, ինչը դաշտ կստեղծի արդյունավետ համագործակցության համար: - ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն անդրադառնալով Ձեր մի ելույթում պարունակվող պնդմանը, թե ովքեր կտրուկ գնահատական են տալիս իրավիճակին՝ հիմարություն են անում, ասել էր. 'Երկու մոտեցումները, կարծում եմ, համադրելի չեն՝ կոչ համբերատարության, կոչ համերաշխության եւ կտրուկ գնահատական տվողներին հիմար անվանելը: Հատկապես, որ վաղուց արդեն նման կոչեր անհրաժեշտ է ուղղել նաեւ յուրայիններին, քանզի իշխանության ներսում էլ քիչ չեն մարդիկ, ովքեր անհանդուրժող են, կեղծիքներ ու հերյուրանքներ տարածողներ': Ընդունո՞ւմ եք այս կշտամբանքի հիմնավորվածությունը: - Առաջին հարցին պատասխանելիս նշեցի, որ համատեքստից դուրս միտքը դառնում է խոցելի եւ անբովանդակ: Իրականում, Ռուս-հայկական Սլավոնական համալսարանում գիտապրակտիկ կոնֆերանսի ժամանակ իմ ելույթում ես անդրադարձել եմ համաշխարհային ճգնաժամի պայմաններում կանխատեսումներին ու գնահատականներին: Առաջ քաշելով այն միտքը, որ փոփոխությունները տեղի են ունենում շատ արագ՝ աշխարհի առաջատար մասնագետների շրջանակներում չկա կոնսենսուս, թե երբ է ավարտվելու ճգնաժամը եւ ինչպիսին է լինելու նոր ձեւավորվող աշխարհի ճարտարապետությունը: G-7, G-8, G-20-ը դեռեւս չեն եկել համաձայնության: Եվ այս արագ փոփոխվող աշխարհում հիմարություն է միանշանակ գնահատականներ տալն ու կանխատեսումներ անելը, ինչն այսօր եւս, Ձեր թերթի միջոցով, պնդում եմ: Ուշագրավ է, որ պլենար նիստի մասնակից՝ ՌԴ-ից ժամանած հանրաճանաչ գիտնականները համամիտ էին այս թեզի հետ: Բայց ես ամբողջությամբ համաձայն եմ պրն Թորոսյանի այն մտքին, որ անհանդուրժողականությունը մեր հասարակության ընդհանրական հիվանդությունն է: - Ի՞նչ եք արել Դուք Հայաստանում բիզնեսի եւ իշխանության սերտաճման աստիճանը նվազեցնելու համար: Հայտնի է, թե Հայաստանի օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչների շարքում քանիսն են, որ զբաղվում են խոշոր եւ միջին տրամաչափի բիզնեսով: Այդ պայմաններում կարելի՞ է խոսել այն մասին, որ պետությունը կարող է լիարժեք կատարել հավասարակշռողի եւ կարգավորողի իր գործառույթը: - Հանրապետության նախագահը եւ ես բազմիցս նշել ենք, որ այդ խնդիրը կա եւ անհրաժեշտ է այն լուծել: Մենք ոչ միայն արձանագրում ենք խնդիրը, այլեւ առաջին անգամ առաջարկում ենք խնդրի լուծման հստակ ծրագիր: Սահմանադրության 65-րդ եւ 88-րդ հոդվածների համաձայն՝ կառավարության անդամը, պատգամավորը չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Մենք առաջին անգամ ստեղծում ենք օրենսդրական հիմքեր, որոնք արգելակում են այդ նորմի չկատարումը: Մշակելու ենք օրենսդրական իրական մեխանիզմներ այդ նորմի կիրառելիությունն ապահովելու համար: Հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա՝ ներդնելու ենք շահերի բացահայտման ինստիտուտ: Ցանկացած պաշտոնատար անձ պարտավոր է լինելու բացահայտել իր եւ իր հետ փոխկապակցված անձանց բիզնես շահերը: Այս կարգի տեղեկատվությունը թաքցնելը հանգեցնելու է պաշտոնատար անձի հրաժարականին: Նախագիծն ուղարկել ենք Վենետիկի հանձնաժողով ու ԳՐԵԿՈ-ի խումբ եւ ստացել ենք նրանց դրական արձագանքը: Շուտով այս օրենսդրական նախաձեռնությունը կշրջանառվի, եւ մենք ակնկալում ենք, որ հանրային քննարկումների շնորհիվ այն կհարստացվի արժեքավոր առաջարկություններով:
Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

ՄԻԽԱԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԼԱՏՖՈՐՄԸ


Պանարմենիան. Հրատարակված է Մարտ 23, 2009. Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին համարում է, որ Թուրքիայի առաջարկած Կովկասի անվտանգության պլատֆորմը դեռեւս «հում» վիճակում է: «Անկարայի առաջարկած Կովկասի անվտանգության պլատֆորմը դեռեւս հստակ ձեւակերպում չունի, սակայն մենք մշտապես ողջունում ենք բազմակողմ մեխանիզմները»,-ասել է Սահակաշվիլին Բրյուսելի համաժողովի շրջանակներում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Միեւնույն ժամանակ Սահակաշվիլին հավելել է, որ անհրաժեշտ չի համարում այնպիսի մեխանիզմների ստեղծումը, որոնք չեն նախատեսում Եվրամիության եւ տարածաշրջանում այլ մեծ խաղացողների մասնակցությունը: «Կարծում եմ, որ ինչ-որ էքսկլյուզիվ տարածաշրջանային մեխանիզմներ չպետք է լինեն: Սակայն կարծում եմ, որ կարելի է ողջունել լրացումը ԵՄ-ի արդեն գոյություն ունեցող կառույցներին, որոնք բաց կլինեն տարածաշրջանի բոլոր դրական խաղացողների համար»,-ասել է Վրաստանի նախագահը, հաղորդում է civil.ge-ն: Անցյալ տարվա օգոստոսին Անկարան առաջարկեց իրեն որպես միջնորդ Կովկասում խաղաղության հաստատման գործում` առաջ քաշելով Կովկասի անվտանգության պլատֆորմի գաղափարը, մի կազմակերպության, որին կարող են անդամակցել նաեւ Ռուսաստանը, Վրաստանը, Ադրբեջանն ու Հայաստանը:

Արազ Ազիմով. ՙԱդրբեջանի վերջնական նպատակը տարածքային ամբողջականության վերականգնումն է՚


ՙՙԱզատություն՚ . Ռ/Կ. 24, մարտ 2009. Ադրբեջանի վերջնական նպատակը ոչ թե յոթ շրջանների վերադարձն է, այլ երկրի տարածքային ամբողջականության վերականգնումն ու Ղարաբաղի երկու համայնքների միջեւ խաղաղության հաստատումը՚, - BBC ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:

Նրա խոսքով` այժմ ղարաբաղյան կարգավորման բանակցությունները ընթանում են երեք ձեւաչափերով. - ՙԱռաջինն ու ամենակարեւորը` նախագահների մակարդակն է, երկրորդը` արտաքին գործերի նախարարների հանդիպումներն են, եւ աշխատանքի երրորդ ձեւը, որ ընտրել են Մինսկի խմբի համանախագահները, պարբերական այցերն են տարածաշրջան՚:

Ազիմովի փոխանցմամբ` այսօր բանակցությունների թիվ մեկ նպատակը կարգավորման հիմնարար սկզբունքների մշակումն է. - ՙԵրբ այդ սկզբունքները պատրաստ լինեն, հնարավոր կլինի հանգիստ աշխատել ավելի մանր դետալների վրա եւ ի վերջո խաղաղ համաձայնագրի մշակման նոր փուլ մուտք գործել: Դրանից հետո էլ մենք ավելի ընդարձակ ձեւաչափով կսկսենք աշխատել՚:

BBC-ի թղթակցի հարցին, թե ե±րբ հնարավոր կլինի հասնել հիմնարար սկզբունքների մշակմանը, Ազիմովը հստակ պատասխան չի տվել` միայն ասելով. - ՙՆախագահները շարունակում են հանդիպել, եւ ես հավատում եմ, որ բարի կամքն ու արդարությունը տեսանելի ապագայում կհաղթանակեն՚:

Արազ Ազիմովը նաեւ իր տեսակետն է հայտնել յոթ շրջաններից հայկական զորքերի դուրսբերման մեխանիզմի վերաբերյալ. - ՙԶորքերի դուրսբերման հստակ մշակված տարբերակներ արդեն իսկ կան: Ենթադրվում է, որ համաձայնագրի եւ դրան կից ժամանակացույցի առկայության դեպքում ինչ-որ մի պահի` այսպես կոչված X ժամից սկսած, կողմերը ռազմատեխնիկական տեղեկատվություն են փոխանակելու,հետագայում արդեն կմեկնարկի զորքերը դիրքերից հետ քաշելու բուն գործընթացը: Որպեսզի հայերը իմանան, որ զորքերը դուրս բերելու ընթացքում նրանց վրա որեւէ մեկը չի հարձակվի, երաշխիքներ են գործելու: Առաջին հերթին, դա համաձայնագիրը ստորագրած կողմերից մեկի` Ադրբեջանի երաշխիքներն են: Երկրորդ երաշխիքը այս գործընթացին միջագային կառույցների մասնակցությունն է, որը դրսեւորվելու է ինչպես գործնական, այնպես էլ քաղաքական մակարդակով՚:

Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալի հավաստմամբ` ՙերաշխիքները լինելու են միջազգային կառույցների, այդ թվում ԵԱՀԿ-ի գործողությունների, եւ եթե պահանջվի` նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների տեսքով՚: Բացի այդ, ըստ նրա, ՙգործնական միջոցառումների մի ողջ համալիր է մշակվելու, որպեսզի զորքերի դուրսբերման ժամանակ ադրբեջանցիները հայերին կրնկակոխ չհետեւեն՚:

Ինչ վերաբերում է զորքերի դուրսբերմանը հաջորդելիք քայլերին, ապա, Ազիմովի կարծիքով, ՙանհրաժեշտ է լինելու ձեւավորել ապառազմականացված գոտի, որում պետք է ընդգրկվի նաեւ ղարաբաղյան տարածաշրջանը՚. - ՙԴա պետք է իրագործվի միջագային դիտորդների, անհրաժեշտության դեպքում` նաեւ միջագային խաղաղապահ ուժերի մասնակցությամբ:Դրանց թվաքանակն ու գործառույթները կհստակեցվեն ավելի ուշ՚:

Ադրբեջանցի բարձրաստիճան դիվանագետը այս հարցազրույցի ընթացքում ընդհանրապես չի խոսել Lեռնային Ղարաբաղի կարգավիճակի կամ այն հստակեցնելու համար հանրաքվե անցկացնելու մասին` ակնարկելով միայն, որ այս բոլոր հարցերի մասին հնարավոր կլինի խոսել, երբ հստակեցվեն ՙՂարաբաղի ադրբեջանական համայնքի` տարածաշրջան վերադառնալու մեխանիզմները՚:

Արազ Ազիմովը, սակայն, խոստովանել է.- ՙՑավոք սրտի, ադրբեջանական բնակչության` տարածաշրջան վերադառնալու հարցում մենք դեռեւս չենք հասել լիակատար հստակության ու փոխըմբռնման՚:

Sunday, March 22, 2009

ԻՐԱՔԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԳԱՂԹ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ ԴԵՊԻ ԳԵՐՄԱՆԻԱ


Հայաստան լրատու, Աթենք, 20.03.2009. Երեկ Սիրիայից, վարձակալությամբ վերցված օդանավով, հարյուր քսան քրիստոնյա է տեղափոխվել Գերմանիա, սակայն դեռևս պարզ չէ, թե նրանցից որքանն են հայերը:
Բեռլինից ստացված լուրի համաձայն, ՄԱԿ-ի գաղթականների բարձրագույն հանձնաժողովը, որոշել է Իրաքից հեռացնել 10.000 քրիստոնյաների` նրանց տեղափոխելով Գերմանիա, Շվեդիա եւ եվրոպական այլ երկրներ:
Գերմանիայի Ներքին գործերի նախարարության խոսնակ Հենրիխ Հյուբները երեկ հայտարարել է, որ գաղթականների առաջին խումբը, թվով 120 հոգի, արդեն հասել է Գերմանիայի Հանովր քաղաքը: Նա շեշտել է նաև, որ նրանց շուտով կմիանա գաղթականների երկրորդ խումբը:
Հիշեցնենք,որ վերջին 10 տարիների ընթացքում, Իրանահայ համայնքը, գրեթե քայքայման է հասել մինչ օրս շարունակվող մասսայական գաղթի հետևանքով, որի գլխավոր կազմակերպիչն է հրեական Հիաս (HIAS) կազմակերպությունը: (HIAS- "Hebrew Immigrant Aid Society", http://www.hias-vienna.at/).
Հետաքրքիր է իմանալ, որ 1881 թ. հիմնադրված Հիաս կազմակերպությունը միշտ նվիրվել է հրեաներին դեպի Իսրայել ներգաղթ կազմակերպելու աշխատանքին, իսկ այժմ իրականացնում է Հայաստանամերձ հայկական համայնքների մասսայական գաղթ դեպի հեռավոր երկրներ իբր մարդասիրական նպատակներ հետապնդելու մտադրությամբ:

ԳՈՐԲԱՉՈՎԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՕԲԱՄԱՅԻ ՀԵՏ. ՆՐԱՆՔ ԽՈՍԵԼ ԵՆ ԱՄԵՆ ԻՆՉԻՑ


Պանորամա. Մարտ 21, 2009
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և փոխնախագահ Ջոզեֆ Բայդնը Սպիտակ տանը հանդիպել են ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբարչովին և զրուցել: Գորբաչովի օգնականն ИТАР-ТАСС-ին փոխանցել է, որ խոսակցության մանրամասները դեռևս չեն հաղորդվում: Գորբաչովի, Օբամայի և Բայդենի եռակողմ հանդիպումը տևել է ավելի, քան մեկ ժամ, որի ընթացքում նրանք խոսել են աշխարհում ստեղծված իրավիճակի և Մոսկվայի ու Վաշինգթոնի հարաբերությունների մասին: Խոսվել է այն մասին, թե ի՞նչ պետք է արվի այդ հարաբերությունները հարթեցնելու և փոխադարձ վստահություն հաստատելու համար, - պարզաբանել է Գորբաչովի օգնականը: Իր հերթին Գորբաչովը ամերիկացի նախագահին աշխատանքում հաջողություններ է մաղթել:

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԱՄՆ, ԻՍՐԱՅԵԼՆ ՈՒ ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԹՇՆԱՄԻՆԵՐ ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ


Պանարմենիան. է Մարտ 21, 2009. Թուրքիայի քաղաքացիների մեծամասնությունը` 44% ի դեմս ԱՄՆ-ի տեսնում են Թուրքիայի գլխավոր թշնամուն: Այդ մասին վկայում է Infakto Ստամբուլի հետազոտությունների խմբի կատարած հարցումը: Երկրորդ տեղում Իսրայելն է` 15,2%: Հարցվածների 5,7% Թուրքիայի համար թշնամական պետություն են համարում Հունաստանը: Հարցման համաձայն, թուրքերի 51,6% դրական է վերաբերվում ԱՄՆ նախագահ Բարակ Օբամային: Օբաման վստահություն է ներշնչում հարցվածների 39,2%-ին: Երկրորդն ազնվությամբ, ըստ թուրքերի, Սիրիայի նախագահ Բաշար Ասադն է` 24,9%: Ապա հաջորդում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` 15,5% եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` 12,4%: Հետաքրքիր է, որ Օբամայի կողմնակիցների 56,9% Արդարություն եւ զարգացում (AKP) իշխող կուսակցության անդամներ են: Օբամայի հակառակորդները կազմում են Ազգային շարժման ընդդիմական կուսակցության (MNP) անդամների 43,6%, գրում են թուրքական ԶԼՄ:

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱԿ-ԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԻ ԻՐ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Պանորամա 21.03.2009. Ժառանգություն կուսակցության երեկվա նիստում, որն ավարտվել է կեսգիշերին մոտ, որոշում է կայացվել ՀԱԿ-ին առաջարկել բանակցություններ սկսել իրենց ներկայացրած միասնական ցուցակի շուրջ: Ցուցակի առաջին հորիզոնականում կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն է, երկրոդում` Լևոն Տեր-Պետրոսյանը, երրորդում` Ստեփան Դեմիրճյանը, չորրորդում` Զարուհի Փոստանջյանը: Մյուս տեղերը կուսակցությունը որոշել է տրամադրել ՀԱԿ անդամներին: Ժառանգությունը ՀԱԿ-ի պատասխանն ակնկալում է այսօրվա ընթացքում: